211652_close_icon
views-count951 դիտում article-date 21:47 15-04-2016

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ԵՄ դեսպանների հետ

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում՝ վերջինիս կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել իրավիճակի առնչությամբ ԵՄ կառույցների և անդամ երկրների դիրքորոշմանը: Նույն օրը Կարեն Նազարյանը հանդիպել է նաև Հայաստանում Էստոնիայի դեսպան Պրիտ Տուրկին, և ի թիվս երկկողմ հարաբերություններին առնվող հարցերի, փոխնախարարի կողմից ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի հետ կապված տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր