211652_close_icon

Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել` 7.1 մագնիտուդ հզորությամբ

views-count3641 դիտում article-date 22:33 15-04-2016
Ճապոնիայի Կումամոտոյի տարածքում նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է  Reuters գործակալությունը: Տեղի օդերևութաբանական գործակալության տեղեկություններով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7.1` 7 կմ խորության վրա: Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություն չկա: Հիշեցնենք, որ Ճապոնիայի Կյուշու կղզում երեկ` ապրիլի 14-ին, տեղի էր ունեցել 6.4 մագնիտուդ հզորությամբ ուժեղ երկրաշարժ, ինչի հետևանքով 3 մարդ մահացել էր, 100-ից ավելի քաղաքացիներ վիրավորվել:

Նմանատիպ նյութեր