211652_close_icon
views-count12877 դիտում article-date 20:50 13-11-2016

7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայում

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայում, որի 2-րդ ալիքն իր հետ բերել է ցունամի։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քռայսթչերչ քաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի հզորությունը կազմել է 7,4 մագնիտուդ։ Նշվում է, որ էպիկենտրոնում ավերածություններ են տեղի ունեցել, սակայն զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Նմանատիպ նյութեր