5330 դիտում
10:00 16-04-2016
Սիրելի սելֆիդայիներ, վայելեք ձեր հանգիստն առանց «կոմուֆլյաժի. «Առավոտ».
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Չեմ կասկածում՝ շուտով վերսկսվելու են մարտական գործողությունները, և մենք, եթե չենք կարող դառնալ այդ գործողություններին մասնակցող զինվոր, կարող ենք լինել պետության զինվոր, իսկ պետության ամրության ամենակարևոր հատկանիշն այսօր ներքին կայունությունն է։ Այդ իմաստով ցանկացած, նույնիսկ խորհրդանշական ակտ, որն ուղղված է Հայաստանի որևէ քաղաքացու դեմ ՝ անկախ նրա պաշտոնից և ունեցվածքի չափից, ես դիտարկում եմ որպես ոտնձգություն իմ պետության դեմ։ Այդպիսին եմ ես համարում նույնիսկ նման բռնության սպառնալիքը՝ որքան էլ «վեհ նպատակներով» այն քողարկվի։
Այսօրվա խնդիրների լուծումը ես տեսնում եմ ոչ թե «կուլակաթափության», այլ պետական մեխանիզմները գործի դնելու մեջ։ Օլիգարխները պետք է ամբողջությամբ մուծեն իրենց հարկերը, պետական պաշտոնյաները չպիտի գողանան բյուջեից, կառավարությունը չպիտի որոշումներ ընդունի, որի միջոցով նրանք պետական (հարկատուների) փողերն իրար «պաս կտան»։ Լավ կլինի՝ օլիգարխներն ինքնակամ հայտարարեն, որ այսինչ գումարը (մեկ միլիոն դոլարից ոչ պակաս, հակառակ դեպքում այդ քայլը զավեշտալի կլինի) նրանք փոխանցում են պաշտպանության նախարարությանը։ Մեր հասարակությունը գնահատում է ցանկացած մարդու ցանկացած դրական քայլ՝ միայն թե այն անկեղծ և ոչ ցուցադրական լինի։
Եվ վերջում ևս մի փոքիիկ առաջարկ։ Սիրելի սելֆիդայիներ (այս բառի հեղինակը կարծես լրագրող Հովիկ Աֆյանն է-Ա. Ա.), ուզում եք Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գարեջուր խմել, շատ լավ է (ես էլ եմ, ի դեպ, ուզում, պարզապես ժամանակ չունեմ), բայց մի ներկայացրեք դա որպես «մարտական առաջադրանք»՝ վայելեք ձեր հանգիստն առանց «կոմուֆլյաժի»»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6100 դիտում
12:43 12-01-2020
Մաքսատան կառուցման համար կտրել են մեր երազանքի ու մանկության ծառուղին. վայելեք ձեր մաքսազերծումը. Հայկ Բարսեղյան
13538 դիտում
20:58 07-01-2021
Վայելեք հայրենիքի տեր լինելու ձեր վերջին ամիսները. նոր տվյալներ Մոսկվայի օրակարգից
Այս բաժնից
1348 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»