211652_close_icon
views-count11417 դիտում article-date 12:02 17-04-2016

«Դուխով» և վրեժխնդրորեն. զինվորները` «սովորական հերոսությունների» մասին

Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող սպա Մուրադ Մուրադյանը ապաքինվելուց հետո էլի գնալու է նույն տեղում ծառայությունը շարունակելու: Նա այս օերին ամեն օր խոսում է ընկերների հետ, հավաստիացնում, որ նրանք «դուխով» շարունակում են պահել դիրքերը: Թալիշում բոլոր այս իրադարձություններից հետո տղայի եզրակացությունը մեկն է` «որ մեր զինվորներն ավելի «դուխով» են, քան ադրբեջանական վարձկանները: Տեսնել էր պետք, թե ինչպես էին 18 տարեկան տղաները վազում այդ վարձկանների հետևից, թե ինչպես էին նրանք փախնում տանկերով»,- SHAMSHYAN.com-ին պատմեց Մուրադը: Նա վիրավորվել էր աջ ոտքի հատվածում ու դրանից հետո 2.5 ժամ մնացել հակառակորդի կողմից ռմբակողծվող տեղանքի գետնատնակում: Մարտակերտում ոտքի հատվածում հրազենային վիրավորում ստացած Էդգար Մխիթարյանն էլ շտապում է` ապաքինվելուց հետո գնալ ծառայությունը շարունակելու: Թշնամու հետ իր առաջին մարտից հետո եզրահանգումը մեկն է .«Երբ թշնամու գնդակը կպնում է քեզ, ընկերներիդ` ավելի վատ ես տրամադրվում. մեջդ արթնանում է վրեժխնդրության զգացում»: Էդգարը և մյուս վիրավորներն այս օրերին շատ ու շատ այցելուներ ունեն: Գալիս են անգամ անծանոթ մարդիկ, իրենց երախտագիտությունը հայտնում, որ նման քաջ տղաներ ունենք: Իսկ ինքը այդ մաղթանքները, ջերմությունը մենակ չի «վայելում», այլ հեռախոսով փոխանցում է իրենց ծառայությունը շարունակող ընկերներին: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր