Օձի թույնի օգտակարությունը
Օձերի թույնից պատրաստում են արժեքավոր դեղորայք, իսկ թունավոր օձերի խայթոցի դեմ հատուկ շիճուկ են կիրառում։
Օձի թույն ստանալու նպատակով այժմ օձեր են բազմացնում բուծարաններում։
Օձից թույնը վերցնում են՝ նրան ստիպելով «կծել» ապակե փոքրիկ բաժակի շուրթը։
Շատ օձեր ամիսներ շարունակ թույն են տալիս։
Օձերն այլ օգուտ էլ են տալիս. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու կրծողների։