2733 դիտում
12:37 18-04-2016
Էդուարդ Շարմազանովը Լեհաստանում աշխատանքային հանդիպումներ է ունեցել
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Լեհաստանի Հանրապետությունում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ Լատվիայի Սաեյմայի փոխնախագահ պարոն Գունդարս Դաուդզեի հետ:
Էդուարդ Շարմազանովը գործընկերների հետ քննարկել է երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրել է ապրիլի սկզբում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները եւ դրանց հետեւանքները, ինչպես նաեւ ալիեւյան ռեժիմի պատասխանատվությունն այդ ամենում:
ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխնախագահին՝ խորհրդարանական Սերգեյ Պոտապկինի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի համար, որի արդյունքում պարոն Պոտապկինն անձամբ եւ տեղում է ծանոթացել իրական վիճակին, որին հաջորդել են վերջինիս հասցեական ու անաչառ գնահատականներն Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հասցեին:
Կողմերը ձեռք են բերել բազմաթիվ պայմանավորվածություններ՝ շարունակելու եւ զարգացնելու համագործակցությունն ու համատեղ աշխատանքները միջազգային խորհրդարանական հարթակներում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ՀՀ ԱԺ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Լեհաստանում մասնակցել են քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին:
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
23:24 07-09-2023
Դեսպան Սամվել Մկրտչյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Լեհաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»