211652_close_icon
views-count1355 դիտում article-date 14:24 18-04-2016

Ոռոգման ջրագծի խողովակները ապամոնտաժել և գողացել էր

1955 թ. ծնված Գագիկ Ղ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ գողացել են Մալիշկա գյուղի իր հողամասի ոռոգման ջրագծի մետաղյա խողովակները` 110 մ երկարությամբ` պատճառելով 85.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խողովակները կտրելու միջոցով ապամոնտաժել և գողացել է 1981 թ. ծնված Գարեգին Ի.-ն: Գարեգին Ի.-ն տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր