1600 դիտում
17:51 18-04-2016
ՀՀ վարչապետն ընդունել է SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի գերմանական SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարի գլխավորած պատվիրակությանը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է և կառավարությունը փորձում է առավելագույնս աջակցել ոլորտի զարգացմանն ու օգտագործել այստեղ առկա մեծ ներուժը:
Վարչապետը կարևորել է ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը՝ ավելացնելով, որ այդ նպատակով նախորդ տարի հարկային արտոնություններ են սահմանվել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար: Հովիկ Աբրահամյանը ողջունել է SAP ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը ծրագրերի իրականացման գործում:
Յոսթ Թիգելարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ SAP-ի գործունեությունն ուղղված է ՏՏ ոլորտի, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ընդգծելով, որ Հայաստանում ՓՄՁ-ն ունի զարգացման լավ հնարավորություններ, պարոն Թիգելարն նշել է, որ SAP-ը մեր երկրում իրականացվելիք ծրագրերի կյանքի կոչման համար ներդնելու է շուրջ 10 մլն դոլար՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր:
Նմանատիպ նյութեր
1765 դիտում
20:14 14-06-2019
Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան