1900 դիտում
21:24 18-04-2016
Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն առաջիկայում կվերաբնակեցվեն
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ, լսել գործընթացի հետ կապված վերջիններիս կարծիքներն ու առաջարկները:
Հանդիպման շրջանակում քննարկվել են բնակիչների վերաբնակեցման հետ կապված հարցեր:
Վահե Նիկոյանը ներկայացրել է վերաբնակեցման ընթացակարգը, քաղաքապետարանի կողմից այդ նպատակով կառուցված շենքերը, ուր և նախատեսվում է վերաբնակեցնել Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի բնակիչներին:
Հանդիպման ընթացքում բնակիչների մեծամասնությունը կողմ է արտահայտվել վերաբնակեցման ծրագրով նշված հասցեներում հատկացվող բնակարաններ տեղափոխվելուն: Ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների համաձայն առաջիկայում փաստաթղթային կարգավորումներից հետո կմեկնարկի վերաբնակեցման բուն գործընթացը:
Հարկ է նշել, որ Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի շենքն ընդգրկված է 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի ցանկում և, ըստ էության, ներկայում վերաբնակեցման ենթակա վերջին շենքն է:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
2271 դիտում
12:05 28-12-2016
Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին նոր բնակարանների բանալիներ հանձնվեցին
1601 դիտում
21:00 17-06-2016
Քննարկվել են Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր
2782 դիտում
16:29 12-08-2016
Նոր բնակարաններ հանձնվեցին Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան