211652_close_icon
views-count2271 դիտում article-date 12:05 28-12-2016

Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին նոր բնակարանների բանալիներ հանձնվեցին

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող վերջին 8 ընտանիքին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին և ևս մեկ անգամ հիշեցրել, որ սահմանված կարգով բնակիչները համապատասխան ժամկետներում պետք է ազատեն հին, վթարային բնակարանները: Բնակիչները շնորհակալություն են հայտնել Ամանորի նախաշեմին խնդրին վերջնական լուծում տալու և բնակության համար անհրաժեշտ հարմարություններով ապահովված բնակարններ տրամադրելու համար:

Նմանատիպ նյութեր