4893 դիտում
19:20 18-04-2016
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը իր կողմից նվիրաբերել է 100.000 դոլար. Համաշխարհային հայկական կոնգրես
Համաշխարհային հայկական կոնգրեսը որոշ անձանց, ովքեր խիստ մտահոգված են Արա Աբրահամյանի գործունեությամբ և բանուգործը թողած, զբաղված են ավելորդ բանսարկություններով, ստիպված է հիշեցնել.
ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմը` թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ, հիմնադրել է հումանիտար օգնության հիմնադրամ` Արցախի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով տուժած ընտանիքների համար: Ապրիլի 4-ին թեմակալ առաջնորդը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի մի շարք ղեկավարների և բարերարների հետ, ովքեր ընդառաջելով նրա կոչին՝ իրենց զորակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանի Հանրապետությանը: Ժամերի ընթացքում հիմնադրամին է փոխանցվել շուրջ 300,000 դոլար գումար:
Հրավիրված խորհրդին մասնակցել է նաև Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ով իր կողմից նվիրաբերել է 100.000 դոլար: Այս մասին մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ։ Տրամաբանական է, որ Արա Աբրահամյանի նվիրաբերած այդ գումարի հետ կապված հետագա հարցերը կարգավորվում են ոչ թե Համաշխարհային հայկական կոնգրեսի, այլ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի կողմից, և դրա ճակատագրի հասցեատերը հենց վերջինս է։
Արա Աբրահամյանի կողմից որոշում է կայացվել հատուկ հաշվեհամար բացել, իսկ առաջին ներդրումը՝ 5 միլիոն ռուբլի, փոխանցվել է հենց նրա կողմից, ինչի մասին նույնպես բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում։ Այս պարագայում ևս տրամաբանական է, որ հաշվեհամարին իրենց փոխացումները պետք է կատարեն բազմաթիվ բարերարներ ևս, որից հետո կուտակված ամբողջական գումարը ուղղվելու է նպատակային հասցեագրված օգնությանը։
Հարկ ենք համարում նշել՝ եթե, օրինակ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն առնվազն հետևած լիներ մամուլի հրապարակումներին և փորձեր մի փոքր տրամաբանել, ապա հանդես չէր գա ավելորդ հայտարարություններով։ Ցավալի է նաև մի շարք անհատների և լրատվամիջոցների գործելաոճը, ովքեր հաճախ նաև ուղղորդված նենգափոխում են իրականությունը և համապատասխան պատվերի շրջանակներում ընդգծված հակաքարոզչություն են իրականացնում։
Ցանկանում ենք ընդգծել, որ այլևս չենք մեկնաբանելու այս թեմայով հնչեցվող հորինվածքները, պարզապես այս անգամ ստիպված էինք դա անել՝ ազգաբնակչությանը ևս մեկ անգամ ճշմարտությունը ներկայացնելու համար։
Այս ծանր օրերին մեր ժողովրդին անհրաժեշտ է միավորվել, այլ ոչ թե ավելորդ բամբասանքներ տարածել, ինչպես անում են որոշ մարդիկ։ Մենք պետք է ապահովենք սահմանի անվտանգությունը, այլ ոչ թե թիկունքում տուրք տանք բազմատեսակ խարդավանքներին։
Համաշխարհային հայկական կոնգրեսի լրատվության բաժին
Նմանատիպ նյութեր
4843 դիտում
08:52 29-03-2014
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մեկօրյա այցով Հայաստան էր ժամանել․ Հրապարակ
1855 դիտում
19:53 07-04-2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են