211652_close_icon
views-count6101 դիտում article-date 11:54 19-04-2016

Գերմանիայի ԱԳՆ-ն հորդորում է իր զբոսաշրջիկներին զերծ մնալ Էրդողանին ծաղրելուց

Գերմանիայի ԱԳ նախարարությունը կոչ է արել Թուրքիա այցելող իր զբոսաշրջիկներին զերծ մնալ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական ու վիրավորական արտահայտություններ անելուց, հաղորդում է Focus-ը: Այսպես, ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս գերմանացիներին լինել ուշադիր հասարակական վայրերում ընդհանուր թեմաներ շոշափելիս, այն է՝ թուրքական իշխանություններին, հատկապես Էրդողանին քննադատելիս, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների մասին խոսելիս: Հիշեցնենք, որ երկիծաբան Յան Բեմերմանը վերջերս գերմանական հեռուստաալիքներից մեկի եթերում Էրդողանին ծաղրող բանաստեղծություն էր ընթերցել, ինչից հետո թուրքական իշխանությունները Գերմանիայի իշխանություններից պահանջել էին քրեական պատասխանատվության ենթարկել երկիծաբանին:

Նմանատիպ նյութեր