211652_close_icon
views-count4558 դիտում article-date 16:32 19-04-2016

ԻՊ-ը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել եվրոպական լողափերում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ամենայն հավանականությամբ ահաբեկչություններ է ծրագրում Եվրոպայի լողափերում, գրում է գերմանական Bild պարբերականը: Տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունները տեղեկությունը ստացել են Աֆրիկայում գտնվող իրենց իտալացի գործընկերներից: Վերջիններիս փոխանցմամբ՝ ահաբեկիչները մտադիր են սովորական առևտրականների տեսքով՝ խմիչքներ վաճառելով պայթյուններ իրականացնել: Որպես ահաբեկչության ամենահավանական թիրախներ են նշվում Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի լողափերը: Թերթի ենթադրմամբ՝ ահաբեկիչները Սենեգալի են և հարում են «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորմանը:

Նմանատիպ նյութեր