ԻՊ-ը կոչ է արել Ռամադանի ընթացքում ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը կոչ է արել եվրոպական պետություններում և ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններ իրականացնել մուսուլմանների 1-ամսյա սուրբ Ռամադանի ընթացքում, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ համապատասխան կոչով տեսագրությունը տեղադրվել է համացանցում: Նրանում ասվում է. «Ռամադան մարտի ամիս է: Պատրաստվեք, պատրաստվեք: Դարձրեք այն ողբերգությունների ամիս անհավատների համար»:
Այդուհանդերձ, տեսագրության՝ ԻՊ-ին պատկանելը դեռ ճշտված չէ: