211652_close_icon
views-count6393 դիտում article-date 10:23 20-04-2016

Ղարաբաղի հարցը դառնում է Ռուսաստանի պաշարները քամելու գործիք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը թևակոխել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այսպես ասած, կոնսպիրոլոգիական նոր փուլ: Ահա այդ կետում սկսում է երրորդ փուլը, որտեղ ակնհայտ է, որ սկսել է դիրքային պայքար նախ բանակցային գործընթացի, այսպես ասած, հովանու համար՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Նկատելի է, որ Արեւմուտքը ցուցաբերում է որոշակի զուսպ կեցվածք, ինչն, ամենայն հավանականությամբ, կկրի մարտավարական բնույթ: Չի բացառվում, որ Արևմուտքը սպասում է Ռուսաստանի դիվանագիտական ձախողմանը՝ իհարկե, ինքն էլ բավական հմտորեն նպաստելով դրան իր ունեցած քաղաքական խողովակներով: Չի բացառվում, որ Արևմուտքը համոզված է՝ Ռուսաստանը չունի իր ծրագրերը առաջ մղելու ռեսուրս, հետևաբար պետք է թողնել, որ նա եղած ռեսուրսները վատնի աննպատակ: Այսինքն՝ Ղարաբաղի հարցն, ըստ էության, դառնում է Ռուսաստանի ռեսուրսները քամելու արևմտյան արդեն երկու տարի կիրառվող մարտավարության օղակներից մեկը: Իհարկե՝ նախևառաջ հենց Ռուսաստանի իսկ կամքով, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանի գրոհից հետո դիվանագիտական գրոհի է նետվել Ռուսաստանը: Մյուս կողմից՝ Մոսկվան այլ բան էլ չունի անելու, քանի որ հակառակ դեպքում՝ մնում է հաշտվել օրեցօր ազդեցության նվազմանը Կովկասում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր