6370 դիտում
21:55 20-04-2016
Անհայտ կորած հայտարարված բոլոր անձանց ճակատագրերը պարզվել են․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե
Ինչպես արդեն տեղելացրել ենք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/20/82940/]վերադարձվել է զոհված հայ զինվորականի մարմինը[/url]։ Գործողությունը տեղի է ունեցել շփման գծի մոտ՝ Ադրբեջանի Աղդամ շրջանի Բաշ Գարվանդ գյուղի շրջակայքում։ Այս մասին տեղեկանում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մամուլի ծառայությունից։
Մինչ այդ, ԿԽՄԿ-ն աջակցել է կողմերին՝ շփման գծի երկայնքով գտնվող ռազմադաշտում զոհվածների մարմինները որոնելու, տարածքից դուրս բերելու, ինչպես նաև փոխանցելու մի քանի գործողություններին։
«Մենք գնահատում ենք կողմերի ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պարզել վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած հայտարարված բոլոր անձանց ճակատագրերը։ Միևնույն ժամանակ, ավելի քան 4000 մարդ անհայտ կորել 1992-ից 1994 թվականների հակամարտության ակտիվ փուլի ընթացքում, և նրանց ընտանիքներին դեռևս հայտնի չէ նրանց հետ կատարվածը։ Մեզ համար առաջնային խնդիրներից է պատասխաններ տրամադրել բոլոր այս ընտանիքներին», - ասել է ԿԽՄԿ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
14:09 21-03-2023
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
3338 դիտում
20:59 29-09-2016
Քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր
Այս բաժնից
793 դիտում
17:04 04-11-2024
Վրացական զբոսաշրջային կազմակերպությունը Լոռու մարզը ներկայացնում է՝ որպես «պատմական Վրաստան»
1162 դիտում
16:29 04-11-2024
Վայոց ձորում բացահայտվել է 3.5կգ քաշով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. երկու անձ կալանավորվել է
781 դիտում
15:37 04-11-2024
Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը՝ Սանդուին