2919 դիտում
09:37 21-04-2016
14 բանկ չի բավարարում ԿԲ պահանջին. «168 Ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Արմսվիսբանկը դարձել է արդեն 7-րդ հայաստանյան բանկը, որը բավարարում է Կենտրոնական բանկի պահանջին։ Խոսքը ընդհանուր (նորմատիվային) կապիտալի ընդհանուր մեծության մասին է։
Հիշեցնենք, որ ԿԲ-ն նվազագույն չափը 5 մլրդ դրամից դարձրել է 30 մլրդ դրամ, և գործող բանկերը պետք է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը կա՛մ իրենց նորմատիվային կապիտալը համապատասխանեցնեն նոր պահանջին, կա՛մ միաձուլվեն (վաճառվեն) այլ բանկերի հետ, կամ էլ վերածվեն վարկային կազմակերպությունների։
ԿԲ պահանջի ընդունման պահին 30 մլրդ-ի շեմին համապատասխանում էին գործող 21 բանկերից 5-ը՝ Ամերիաբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Արդշինբանկը և HSBC Հայաստան բանկը։ 2015 թվականն ամփոփելուց հետո այս հնգյակին միացավ նաև Ինեկոբանկը։
Իսկ 2016 թվականին ԿԲ շեմը հաղթահարած բանկերի թիվն ավելացել է ևս մեկով. Արմսվիսբանկը իր նորմատիվային կապիտալը հասցրել է 30.3 մլրդ դրամի։ ԿԲ նոր շեմին մոտ է նաև Հայբիզնեսբանկը՝ 25.7 մլրդ դրամ նորմատիվային կապիտալով»։
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համար:[/b]
Նմանատիպ նյութեր
1527 դիտում
20:53 22-05-2022
ՔՊ-ում գիտակցեցին, որ իրենց թեկնածուն այդ պահանջին չի բավարարում. Արթուր Խաչատրյան
5535 դիտում
09:20 20-09-2018
Նիկոլ Փաշինյանը չի գնա վա-բանկ «168 ժամ»
Այս բաժնից
1348 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»