211652_close_icon
views-count1051 դիտում article-date 17:00 21-04-2016

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության պատվիրակությանը

Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար Ազատական Կուսակցության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում հյուրերը նախարարին տեղեկացրեցին այս օրերին Երևանում ընթացող ՌԱԿ համաժողովի մասին, որի քննարկման հիմնական թեմաներն են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացումը և ՌԱԿ վերակազմակերպման խնդիրները: Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց կուսակցության վերազարթոնքի շարժումը և հույս հայտնեց, որ այն կնպաստի կուսակցության ամրապնդմանը և ավելի գործուն մասնակցությանը Հայաստանի հզորացմանն ուղղված քայլերին, համազգային կարևորություն ներկայացնող հարցերին, նախարարության՝ հայապահպանությանն ի նպաստ իրականացվող ծրագրերին:

Նմանատիպ նյութեր