211652_close_icon
views-count5875 դիտում article-date 20:29 28-05-2018

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԱԿ նախագահը շնորհավորել է Ն. Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Սերխիո Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Ն. Փաշինյանի գլխավորությամբ երկրում տեղի կունենան այնպիսի բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու նորանոր հաղթանակների արձանագրմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, ՀՀ նոր կառավարության առաջնահերթություններին, արտագաղթի խնդրին և այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր