211652_close_icon
views-count34768 դիտում article-date 22:06 21-04-2016

Ավտովթար Երևանում. բախվել են շտապօգնության Ford մակնիշի մեքենան ու Mercedes-ը. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ 38/1 հասցեի դիմաց, բախվել են 56-ամյա Սպարտակ Նիկողոսյանի վարած շտապօգնության Ford մակնիշի 021 UL 64 համարանիշի և 29-ամյա Մարինե Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 31 OS 711 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևորներին 63-ամյա Անուշ Հովհաննիսյանին , 23-ամյա Մարիամ Ասատրյանին և Mercedes-ի վարորդին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` հիվանդանոց տեղափոխված Ա. Հովհաննիսյանը աշխատում է որպես բուժքույր, իսկ Մ. Ասատրյանը Երևանի Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի է: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր