«Պարտականություն: Դու վեհ, մեծ խոսք ես ... Դա հենց այն մեծն է, որը բարձրացնում է մարդուն իր իսկ նկատմամբ»․ Իմանուիլ Կանտ
Իմանուիլ Կանտը (1724 - 1804) գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրն է։ Նա ծնվել է Պրուսիայի մայրաքաղաք Քյոնիգսբերգում, արհեստավորի ընտանիքում։ Կանտի ողջ կյանքն անցել է Քյոնիգսբերգում։
Ստանալով միջնակարգ կրթություն՝ նա սովորում է տեղի համալսարանի աստված
աբանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո շուրջ տասը տարի զբաղվում է տնային ուսուցչությամբ։ 1755 թ. հաջողությամբ պաշտպանելով երկու ատենախոսություն՝ նա սկսում է դասավանդել Քյոնիգսբերգի համալսարանում որպես պրիվատ դոցենտ։
Կանտը դասախոսություններ էր կարդում ոչ միայն մետաֆիզիկայի, տրամաբանության և բարոյագիտության, այլև մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության և մարդաբանության վերաբերյալ։
1770 թ. ստանալով պրոֆեսորի պաշտոն՝ նա գլխավորում է մետաֆիզիկայի և տրամաբանության ամբիոնը, իսկ ավելի ուշ՝ դառնում փիլիսոփայության ֆակուլտետի դեկան և համալսարանի ռեկտոր։ Նա մահացավ 1804 թ.։