211652_close_icon
views-count4306 դիտում article-date 08:51 22-04-2016

Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը» տուգանվեց 50 հազար դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդ»-ի վերածված կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է մաքսային մարմինների կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի անվանմամբ 2015-ի դեկտեմբերի 1-ին Հայաստան է ներմուծվել 93 հազար 200 կգ ընդհանուր քաշով կոնյակ, սակայն ժամկետի լրանալուն պես ներմուծված կոնյակի վերաբերյալ մաքսային մարմին հայտարարագիր չի ներկայացվել՝ խախտելով ՀՀ օրենքը: Արդյունքում ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցչի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որի հիման վրա նա 50 հազար դրամի վարչական տույժի է ենթարկվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր