211652_close_icon
views-count51788 դիտում article-date 12:50 22-04-2016

Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը կնոջ ու որդու հետ երրորդ երկիր է տեղափոխվել. Apa

Ամիսներ առաջ ընտանիքի հետ Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից երրորդ երկիր է տեղափոխվել, հայտնում է ադրբեջանական Apa գործակալությունը: Սակայն Ադրբեջանի Դիլյարա Ալիևայի անվան կանանց իրավունքների պաշտպանության միության նախագահ, իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն չի կարողացել ասել, թե «Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վ. Մարտիրոսյանը ընտանիքի հետ որ երկիր է հեռացել: Գողություն կատարելու կասկածանքով 2015 թ. սեպտեմբերի 2-ին Վահան Մարտիրոսյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն, որտեղ քննիչի որշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը (նա մեղադրվում է Ռուզամ Մարգունու տնից շուրջ շուրջ 5000 դոլոր գողանալու մեջ): Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը կնոջ ու որդու հետ 2015 թվականի սեպտեմբերին փախել էր Հայաստանից և Ադրբեջանում իշխանություններից ապաստան խնդրել: Վերջինիս նկատմամբ Հայաստանում միջպետական հետախուզում է հայտարարվել:

Նմանատիպ նյութեր