211652_close_icon
views-count3374 դիտում article-date 16:05 22-04-2016

«Համադասարանցիներ» կայքում ի՞նչն է պատճառ դարձել, որ Աշոտը դանակահարել է Նարեկին

Աշոտ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցում գտնվող Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դիմաց «Համադասարանցիներ» կայքով վիրավորական գրառումներ կատարելու հարցի շուրջ վիճաբանել է Գյումրի քաղաքի բնակիչ Նարեկ Գալուստի Բոյաջյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ կեսին, պատճառել կտրած-ծակած թափանցող վիրավորման` առանց կրծքավանդակի օրգանների վնասմամբ հեմոպնևմոթորաքսի ձևով` կյանքին վտանգ սպառնացող առաղջության ծանր վնաս: Այսինքն մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր