3383 դիտում
08:49 23-04-2016
Հայաստանում պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող դեղերը չհիմնավորված թանկ գներով են գնվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի տարեկան զեկույցից պարզվում է, որ Հայաստանում պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող դեղերը չհիմնավորված թանկ գներով են գնվում։ ՎՊ-ն պարզել է, որ, ասենք, 3 հազար դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ-ն) ներկրված դեղը պետական կարիքների համար գնվել է 5 հազար դրամով, կամ, ասենք, 120 դրամով ներկրված մեկ այլ դեղը գնվել է 350 դրամով և այսպես շարունակ։
Այս երևույթը ՀՀ առողջապահության նախարարությունը պատճառաբանել է այն հանգամանքով որ ոչ մի ընկերություն չի համաձայնի առանց շահույթի դեղեր մատակարարել։ Բայց խնդիրն այն է, որ շահույթ ասվածը չի նշանակում 100 կամ 200 տոկոսի շահույթ։ Եթե գնման գործընթացներում մրցակցություն ապահովեն, ապա հաստատ էժան գնով առաջարկներ ևս կլինեն։ Բայց մեր իրականությունն այն է, որ եթե դեղ ներկրող որևէ փոքր ընկերություն համարձակվի պետպատվերի մրցույթներին մասնակցել, ապա այնպիսի պատմության մեջ կընկնի, որ այլևս խելքի չի գա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7068 դիտում
10:35 02-05-2018
Դեղերը նախարարությանը մատակարարվել են ներմուծվածից զգալի թանկ. «Ժողովուրդ»
4535 դիտում
09:31 18-03-2017
Բուժհաստատություններում հրաժարվում են պետպատվերի շրջանակներում բուժել հիվանդներին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»