7071 դիտում
10:35 02-05-2018
Դեղերը նախարարությանը մատակարարվել են ներմուծվածից զգալի թանկ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի գնումների պլանավորման և իրականացման արդյունքում արդյունավետ չի օգտագործել պետական միջոցները: Ավելին՝ այդ գնված դեղերի բաշխումից հետո առաջացել են մեծաքանակ մնացորդներ:
ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրել է առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերման կարգը, հիմնականում ներկրված դեղերի գները, դրանց քանակի որոշումը, ծախսման, հաշվառման և հաշվետվությունների կազմման գործընթացները: Արդյունքում պարզվել է, որ նախարարությունը կենտրոնացված կարգով կազմակերպություններից ձեռք է բերել դեղեր, որոնք ներմուծվել են ավելի էժան գնով, քան մատակարարվել են: Իսկ ԱՆ-ն պատշաճ միջոցներ չի ձեռնարկել այդ ամենը բացառելու ուղղությամբ:
Օրինակ՝ ցիկլոսպորին տեսակի 50 մգ դեղի մեկ դեղապատիճը 2015 թվականին գնվել է «Վագա Ֆարմ» ընկերությունից՝ 1100 դրամով:
Մինչդեռ ընկերությունը այն ներմուծել է 414 դրամով: Այսինքն՝ մատակարարվել է ներմուծման արժեքից ավելի քան երկու անգամ թանկ գնով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականին մեկ դեղապատիճը գնվել է նույն ընկերությունից 990 դրամով այն դեպքում, երբ 415 դրամով է այն ներմուծվել: Արդյունքում՝ միայն 2016 թվականին ներմուծման և մատակարարման գումարների տարբերությունը կազմել է 5 մլն 806 հազար 300 դրամ:
Մյուս՝ Էրիթրոպեէտին բետտա 2000 ՄՄ դեղը, 2015-2016 թվականներին գնվել է «մեկ սրվակը 6500 դրամով, որը ներմուծվել է 4982 դրամով: Այսպես՝ 2015 թվականին ներմուծման և մատակարարման գումարների տարբերությունը կազմել է 91 մլն 104 հազար դրամ, 2016 թվականին՝ 68 մլն 328 հազար դրամ: Իսկ ահա օմնոպեն 2 տոկոս-1 մլ դեղը մատակարարվել է «Արֆարմացիա» ընկերության կողմից 2015 թվականին մեկ սրվակը 241 դրամով, իսկ 2016-2017 թվականներին 345 դրամով, ինչը ներմուծման գնից 43.2 տոկոսով թանկ է: Արդյունքում՝ 2016-2017 թթ. գնի աճը հանգեցրել է ծախսի ավելացմանը՝ 2016-ին՝ 3 մլն 365 հազար 400 և 2017-ին՝ 4 մլն 586 հազար 400 դրամով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3118 դիտում
13:32 19-10-2021
Պաշտպանության նախարարությանը մատակարարվել են ժամկետանց պահածոներ. aravot.am
3386 դիտում
08:49 23-04-2016
Հայաստանում պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող դեղերը չհիմնավորված թանկ գներով են գնվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»