23268 դիտում
13:44 23-04-2016
Երևանում Կրթության և գիտության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել ՀԷՑ-ի աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 22-ին, վրարերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Վահե Նիկոյանը Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում իրեն ամրակցված Toyota մակնիշի 707 ԼԼ 60 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 60-ամյա Վաչե Վաչյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ. Նիկոյանն աշխատում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում, իսկ վրաերթի ենթարկված Վ. Վաչյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրոցանցեր» ՓԲԸ-ում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20545 դիտում
16:33 02-01-2017
Երևանում «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել «Երևանի շաուրմա» ՍՊԸ-ի աշխատակցին