1646 դիտում
19:39 23-04-2016
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի հետ
Ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի հետ:
Ողջունելով հյուրին՝ Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ ընդգծել է այն հանգամանքը, որ այսօրվա համաժողովի աշխատանքներին մասնակցելու են եկել բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ՝ միանալով ցեղասպանությունների դեմ պայքարին:
«Մենք չենք կարծում, որ սա միայն Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքար է: Սա աշխարհում ցեղասպանությունները կանխելու պայքար է»,- նշել է տիկին Նաղդալյանը:
Նա հավելել է, որ ցեղասպանությունները կանխելու նպատակով «Հիշում եմ եւ պահանջում» բանաձեւին անհրաժեշտ է «Այլեւս երբեք» կարգախոսի ավելացումը, ինչը ձեւակերպումն ամբողջական կդարձնի:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես հատուկ վերաբերմունք է ունեցել Դանիայի նկատմամբ. դանիացի միսիոներների շնորհիվ բազմաթիվ հայեր են փրկվել Ցեղասպանությունից:
Տիկին Նաղդալյանը փաստել է, որ չնայած բաժին հասած փորձություններին ու ողբերգություններին՝ հայ ժողովուրդը լավատես է ապագայի հանդեպ եւ երախտապարտ է դժվարին ժամանակներում իրեն ձեռք մեկնած եղբայրական ժողովուրդներին:
Կարեւորելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովին Դանիայի մասնակցությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր գոհունակությունն է հայտնել, որ բարեկամ պետությունը շարունակում է պայքարել ցեղասպանությունների դեմ:
Հերմինե Նաղդալյանն ընդգծել է նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության կարեւորությունը:
Հանդիպման ավարտին Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի խնդրանքով Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը եւ անդրադարձել ապրիլի առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, Ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններին:
Նմանատիպ նյութեր
3653 դիտում
15:13 23-09-2016
Հերմինե Նաղդալյանը Պեկինում հանդիպել է ՉԺՀ խորհրդարանի փոխնախագահի հետ
1069 դիտում
19:17 18-02-2023
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
2140 դիտում
09:09 10-10-2014
Հերմինե Նաղդալյանը վերջապես բարեհաճել է ժամանել Հայաստան, սակայն չի շտապում հանդիպել լրագրողների հետ. ՉԻ
Այս բաժնից
493 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
691 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
736 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար