211652_close_icon
views-count3500 դիտում article-date 23:14 24-04-2016

Շոկոլադե զգեստները համարվում են նորաձևության գլուխգործոցներ

Լուվրի ստորգետնյա առևտրական ցուցասրահում «քաղցր օրերի» շրջանակներում ցուցադրվում են իսկական գլուխգործոցներ, որոնք ստեղծում են ֆրանսիական շոկոլադի նորաձևության վարպետները։ Սակայն սրահի ամենավառ իրադարձությունն է համարվում 15 հայտնի նորաձևության տների ստեղծած շոկոլադե զգեստների ցուցադրությունը։ Եվրոպացի այս «մոդելագործներին» ձեռնոց են նետում նրանց ամերիկացի պաշտոնակիցները։ 1998 թվականին Նյու-Յորքում կայացած ցուցադրությունը վտանգեց եվրոպացիների մենաշնորհը, այնտեղ հատկապես ցնցող էին շոկոլադե կորսետները, զարդերը և հարսանյաց զգեստը։ Բայց, ի տարբերություն Օլիվյե Լապիդուսի կամ Ռոբերտո Կավալլիի, այսօր կա նաև մի դիզայներ, որ շոկոլադի նկատմամբ իր սերն արտահայտում է անմիջականորեն։ Բրիտանացի դիզայներ Ջեֆ Բենքսը խոստանում Է դատարանից ետ վերցնել Sinsbury’s խանութների ցանցի դեմ հարուցած 15 միլիոն ֆունտ ստերլինգի հայցը, եթե դրա ղեկավարությունը համաձայնի իրեն շոկոլադով ապահովել մինչև կյանքի վերջը։

Նմանատիպ նյութեր