211652_close_icon
views-count6221 դիտում article-date 12:36 25-04-2016

«Չելսին» Մխիթարյանի համար «Բորուսիային» առաջարկել է 60 մլն եվրո

Լոնդոնի «Չելսին», որը հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է Իտալիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, Դորտմունդի «Բորուսիային» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար առաջարկել է 60 մլն եվրո: Անգլիական ակումբի ներկայացուցիչները ամբողջ մրցաշրջանի ընթացքում հետևում են «Բորուսիայի» կիսապաշտպանի մրցելույթներին և պատրաստ են Մխիթարյանին չափազանց շահավետ պայմանագիր առաջարկել: Գերմանիայի այս առաջնությունում Մխիթարյանը անցկացրած 29 խաղում դարձել է 11 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ նշել ենք, որ Մխիթարյանին ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսը», ինչպես նաև անգլիական գրեթե բոլոր գրանդ ակումբները: Սակայն «Բորուսիայի»» ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ բաժանվել խաղացողից:

Նմանատիպ նյութեր