2389 դիտում
22:35 25-04-2016
Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգը
Ապրիլի 24-ին Իրաքում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ:
Մայրաքաղաք Բաղդադի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգը: Այնուհետ եկեղեցում տեղի ունեցավ հայկական մշակութային միությունների կողմից կազմակերպված հիշատակի միջոցառում, որի ժամանակ հնչեցին հայ դասականների ստեղծագորություններ և հոգևոր շարականներ:
Միջոցառման ավարտին Բաղդադի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղադրված և հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող հուշարձանին զետեղվեցին ծաղկեպսակներ:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ դեսպանության անձնակազմը, համայնքային կառույցների ու մշակութային միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ անդամներ:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողություն և մոմավառություն տեղի ունեցավ նաև Իրաքի հայաշատ Բասրա, Զախո և Էրբիլ քաղաքներում:
Նմանատիպ նյութեր
7471 դիտում
23:30 25-04-2018
Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ
Այս բաժնից
550 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
754 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր
865 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից