2523 դիտում
14:20 26-04-2016
Վառնայում անցկացվեց ավանդական Ջահերով երթը. լուսանկարներ, տեսանյութ
Ապրիլի 23-ին Բուլղարիայի Հայերի Միության (ԲՀՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ այլևս ավանդական դարձած Ջահերով երթ: Երեկոյան ժամը 20:00-ին հարյուրավոր հայորդիներ և բուլղար բարեկամներ Վառնայի ս. Սարգիս հայկական եկեղեցու բակից վառված ջահերով շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության հուշարձանը:
Երթի մասնակիցները, որոնց առաջնորդում էին Վառնայի հոգևոր հովիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը և ԲՀՄ գլխավոր քարտուղար Ներսես Կետիկյանը, քայլեցին Վառնայի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներով և հասան հուշարձանի մոտ, որը գտնվում է Վառնայի քաղաքապետարանի անմիջական հարևանությամբ:
Ներկաներին իր հովվական խոսքն ուղղեց տեր Բարթուղիմեոսը, ով մասնավորապես նշեց, որ այլևս հայությունը այս օրը չի սգում իր զոհերի համար: «Մենք այսօր եկել ենք այստեղ, որպեսզի խնդրենք մեր Սուրբ Նահատակների բարեխոսությունը Աստծու առաջ, որպեսզի Տերը խաղաղություն հաստատի մեր հայրենյաց սահմաններին: Մենք այստեղ ենք, որպեսզի մեր բողոքն արտահայտենք օտար երկրների իշխանություններին, որպեսզի վերջ տան կեղծավորությանը և ստիպեն Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել նոր ցեղասպանության փորձերը Արցախի հայության նկատմամբ:», իր խոսքում նշել է տեր հայրը:
Այնուհետև ԲՀՄ անունից ելույթ ունեցավ Ներսես Կետիկյանը, ով նշեց, որ այդօրվա երթը նվիրվում է նաև Արցախում հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին:«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի դիմենք Բուլղարիայի և բոլոր Եվրոպական երկրների իշխանություններին: Վերջ տվեք կեղծավորությանը, հստակ մատնացույց արեք ագրեսորին, որպեսզի թուրքական քոչվոր ցեղերի արշավանքը չհասնի ձեզ: Հակառակ դեպքում, Արցախի հայության հանդեպ ցեղասպանություն իրագործելու թուրքական փորձերը կհասնեն եվրոպական ժողովուրդներին»,-իր խոսքում նշել է նա:
Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Վառնայի բոլոր հայկական կազմակերպությունների, ինչպես նաև ВМРО բուլղար քաղաքական կուսակցության ներկայացուցիչները: Միջոցառման ավարտից հետո Վառնայի ՀՄԸՄ-ի երիտասարդները վերադարձան եկեղեցու բակ, ուր ողջ գիշեր պատվո պահակություն իրականացրեցին Հայոց ցեղասպանության հուշաքարի առջև:
«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ» Հայկական Տեղեկատվական [url=http://gantegh.agbubulgaria.org/archives/22564]Կայք [/url](ԲՈՒԼՂԱՐԻԱ)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3757 դիտում
20:56 23-04-2019
Մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
2621 դիտում
22:21 24-04-2015
Երևանում մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2735 դիտում
19:18 23-04-2022
Հանրապետության հրապարակից մեկնարկում է ավանդական ջահերով երթը. ուղիղ
Այս բաժնից
1207 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1045 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը