211652_close_icon
views-count27592 դիտում article-date 23:08 26-04-2016

Շումախերական վթար Երևանում. 23-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ցանկապատն ու էլեկտրասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Արթուր Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VP 405 համարանիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ցանկապատին և էլեկտրասյանը, տապալել էլեկտրասյունն ու կողաշրջված վիճակում հայտնվել այգում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր