2563 դիտում
09:46 27-04-2016
Կողմերի հետ աշխատում ենք ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման շուրջ. Ուորլիք. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, այսօր աշխատում են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել հրադադարը շփման գծում և հակամարտող կողմերի միջև անհապաղ վերսկսել բանակցային գործընթացը՝ եռանախագահների հովանու ներքո՝ մեզ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով մեր հարցերին:
Դեսպան Ուորլիքը շեշտում է՝ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Միջնորդներն այսօր աշխատում են ընդլայնել այն միջոցները, որոնք թույլ կտան կրճատել բախումների ռիսկերը շփման գծում՝ մասնավորապես աշխատելով ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման ուղղությամբ:
«Շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայունությունը հստակ մատնանշում է, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերն անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների»,- ասել է ամերիկացի համանախագահը:
Մեր հարցին՝ ինչո՞ւ ի վերջո չի կայացել Սարգսյանի և Ալիեւի հանդիպումը Վաշինգտոնում, Ուորլիքը պատասխանել է, թե նախագահ Օբամայի կողմից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում անցկացնելու ծրագիր չի եղել ի սկզբանե:
Կա՞ արդյոք որևէ առաջընթաց դիվանագիտական գործընթացում՝ քառօրյա պատերազմից հետո: Եղան մի շարք հանդիպումներ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի նախագահների հետ: Տարածաշրջան այցելեցին նաև Մինսկի խմբի համանախագահները: Ի՞նչ արդյունքների են հասել կողմերը: Հնարավոր կլինի՞ կայունացնել վիճակը և խուսափել ապագայում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումից:
«Ապրիլի 5-ից հրադադարը մեծապես պահպանվում է, սակայն մեզ շարունակում է մտահոգել, որ տիրում է մեծ լարվածություն, և տեղի են ունենում հրադադարի խախտումներ: Շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայունությունը հստակ մատնանշում է, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերն անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների: Մենք միանշանակ փաստում ենք, որ լայնածավալ ռազմական գործողություններ վերստին չեն կարող լինել, և այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք նաև աշխատում ենք կողմերի հետ բռնությունների ռիսկը կրճատող միջոցների, օրինակ՝ ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման շուրջ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3240 դիտում
15:26 26-01-2015
ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման վրա. Ուորլիք
1284 դիտում
14:36 19-09-2022
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավարին
Այս բաժնից
1357 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7753 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով