211652_close_icon
views-count49574 դիտում article-date 11:26 27-04-2016

Ադրբեջանական քարոզչամեքենայի բութ գործիքը դարձած Վահան Մարտիրոսյանը «սկայպով» կապվել է ադրբեջանցի լրագրողի հետ ու ասել, որ որքան շուտ հայերը հանձնեն հողերը, այնքան լավ

Ադրբեջանից երրորդ երկիր արտահանձնված Վահան Մարտիրոսյանը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի բութ գործիքը, նա արդեն սովորություն է դարձրել ամեն օր կամ օրումեջ հարցազրույց տալ ադրբեջանցիներին: Իսկ այս անգամ էլ ասել է, թե որքան շուտ հայերը հանձնեն հողերը, այնքան շուտ կձերբազատվեն անօրինություններից ու աղքատությունից: haqqin.az-ը [url=http://haqqin.az/news/69060]տեղեկացնում [/url]է, թե Վահանը ու իր կինը առոք-փառոք վիճակում են բնակության նոր վայրում, «ի հեճուկս այն փաստի, որ հայկական քարոզչամեքենան նրանց բարեհաջող կերպով թաղել է»: «Իսկ նրանց, սպանել են, բնականաբար, ադրբեջանցիները` տանջամահ անելով ադրբեջանական «կա-գե-բէ»-ի պատերի ներքո»,-իբրև թե ծաղրում է ադրբեջանական լրագրողն ու ավելացնում, որ Վահան Մարտիրոսյանը հեչ էլ մտադիր չէ լքել այս աշխարհը: Ներկայացնում ենք Բահրամ Բատիև-Վահան Մարտիրոսյան հարցազրույցից մեկ հատված. «-Վահան, ուրախ ենք քեզ տեսնել ողջ և առողջ: -Շնորհակալություն, իսկ ինձ հետ կարող էր ինչ-որ բա՞ն պատահել Ադրբեջանում: Եթե նկատի ունենք սարգսյանական ԶԼՄ-ների չափազանց բուռն երևակայությունը, ապա ավելի լավ է` դրանք չկարդալ: Ինձ երևի մի 7 անգամ թաղել են: -Դե քանի, որ դուք գտնվում եք առողջ բանականության մեջ, ապա կցանկանայի հարցազրույց սկսել հետևյալ ճակատային հարցից. արդյո՞ք ձեզ վրա ճնշում են բանեցրել Ադրբեջանում` ֆիզիկական կամ բարոյական: - Նախ ասեմ, որ հիմա ես Հայաստանից շատ-շատ հեռու եմ: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա Ադրբեջանում գտնվելիս ես ազատ էի ինչպես իմ գործողություններում, այնպես էլ մտքերս արտահայտելիս»: Ապա ադրբեջանցին մտահոգված նշում է, թե հայկական Սփյուռքի ձեռքերը շատ երկար են, չի՞ վախենում Վահանն իր ու ընտանիքի համար, ինչին ի պատասխան վերջինս հոխորտում է. «Եթե ես վախենայի, չէի գա Ադրբեջան: Ես շատ լավ գիտակցում եմ, որ սարգսյանական ԶԼՄ-ների կողմից զոմբիացված իմ համերկրացիները կհավատան, թե ես լրտես եմ ու հայ ժողովրդի թշնամի: Բայց ինձ հաճելիորեն զարմացրեց, որ կան սթափ դատող մարդիկ, որոնք հանդես եկան ի պաշտպանություն ինձ»: Թե ովքեր են նրան, Վահան Մարտիրոսյանն, իհարկե, չի նշում:

Նմանատիպ նյութեր