Բելգիան փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Աբդեսլամին արտահանձնել է Ֆրանսիային
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հիմնական կասկածյալ Սալեհ Աբդեսլամին Բելգիայի իշխանություններն արտահանձնել են Ֆրանսիային: Այդ մասին հայտնել է France24 հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբդեսլամի դեմ մեղադրանք էր առաջադրվել Բրյուսելում ոստիկանության կողմից անցկացված ռեյդերից մեկի ժամանակ ոստիկանության աշխատակիցների վրա հրազենային կրակ բացելու համար:
Հիշեցնենք, որ 2015 թ-ի նոյեմբերի 13-ին Փարիզում իսլամիստ ահաբեկիչները մի շարք զինված հարձակումներ էին գործել, ինչի հետևանքով զոհվել էր 130 մարդ: