1206 դիտում
18:25 27-04-2016
Ոսկե մրցանակ` Երևանի քաղաքապետարանին և ՀՀ կառավարության մրցանակներ` քաղաքապետարանի ենթակա կառույցներին
ՀՀ կառավարության որոշմամբ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով ամեն տարի մրցանակաբաշխություն է կազմակերպվում:
Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության և մասնավորապես զարգացման ծրագրերի հիմքում մշտապես կարևորում է միջազգային չափանիշների ներդրման և կիրառման քաղաքականությունը: Ըստ այդմ, ազգային և միջազգային ստանդարտացման աշխատանքներին ակտիվ մասնակցության և համագործակցության համար Երևանի քաղաքապետարանին հանձնվել է ոսկե մրցանակ:
2015 թվականի մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվել են 2016 թվականի ապրիլի 27-ին: Մրցանակակիր 10 ընկերություններից երկուսը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններ են:
Ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ՀՀ կառավարության մրցանակներ են շնորհվել Երևաննախագիծ ՓԲԸ-ին և Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
Նմանատիպ նյութեր
2311 դիտում
11:53 14-09-2020
ԱԱԾ-ն հայտնում է Գյումրիի քաղաքապետարանին ենթակա ՀՈԱԿ-ներում չարաշահումներ բացահայտելու մասին
844 դիտում
08:40 30-03-2024
Քաղաքապետարանին ենթակա կառույցներում ստուգումներն իրավական ի՞նչ հետևանք կունենան. «Փաստ»
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
733 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում