1949 դիտում
18:03 27-04-2016
ՀԾԿՀ-ն կքննարկի գազի նվազեցման հարցը. Լևոն Յոլյան
Սկսվել է գազի սակագնի նվազեցման գործընթացը. «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել է Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով` գազի սակագնի փոփոխության մասին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ անդրադառնալով գազի սակագնի նվազեցմանը:
«Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը կքննարկի, ռեսուրսները կնայի, հայտի օբյեկտիվությունը կնայի, կնայի նաև մեր կառույցների հայտերը և վերջնական որոշումը ձեզ կասի«,-ասաց Լևոն Յոլյանը:
Ի պատասխան հարցի, թե «Ձեր կառույցների հայտերն ի՞նչ են ասում»,- նախարարը լռեց, սակայն կրկնեց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր գործընթացը կավարտի նոր վերջնական կհայտարարվի:
Լրագրողները, ի պատասխան նկատեցին, որ հանձնաժողովից ասում են, որ ոչ մի հայտ չկա:
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան այցի նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ ՌԴ-ն նվազեցնում է ՀՀ մատակարարվող գազի սակագինը 20 ԱՄն դոլարով, սակայն մինչև վերջերս հայտնի չէր` դա կտարածվի՞ շարքային սպառողների վրա, թե ոչ: Թե էժանացումը կվերաբերի միայն 10 000 խորանարդ մետրից ավել գազ սպառող տնտեսվարող սուբյեկտների վրա:
Նմանատիպ նյութեր
2794 դիտում
18:34 07-11-2016
ՀԾԿՀ-ն նոյեմբերին կքննարկի գազի, իսկ դեկտեմբերին հոսանքի էժանացման հարցերը
27857 դիտում
13:26 17-05-2018
Կառավարությունը կքննարկի եկամտահարկի նվազեցման հարցը
2262 դիտում
09:23 06-06-2019
Նորմալ աշխատում ենք․ պարոն Փաշինյանի հետ քննարկումներ են լինում․ Լևոն Յոլյան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1633 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1495 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան