2797 դիտում
18:34 07-11-2016
ՀԾԿՀ-ն նոյեմբերին կքննարկի գազի, իսկ դեկտեմբերին հոսանքի էժանացման հարցերը
Մինչև դեկտեմբերի վերջը ՀԾԿՀ-ն մտադիր է վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը և հակված է իջեցնել այն: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողներին հայտնեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նազարյանը չհստակեցրեց, թե էլեկտրաէներգիայի սակագինը քանի դրամով կիջնի: «Ես խնդրում եմ, որ տաք մեզ 15-20 օր: Նոր ենք սկսել այս գործընթացը: Կհաշվենք և նոյեմբերի վերջին վերջնական կունենանք գազի սակագինը, որը կգործի հունվարի 1-ից, Մինչև դեկտեմբերի վերջը կունենանք էլեկտրաէներգիայի սակագինը, որը կգործի փետրվարի 1-ից»,- ասաց նա:
Հարցին, թե գազի էժանացումը ընտրությունների՞ հետ է կապված, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Ես քաղաքականության մեջ չեմ, կուսակցական չեմ, ես իմ պրոֆեսիոնալ գործառույթն եմ կատարում: Կա «Գազպրոմ Արմենիայի» հստակ հայտը, որտեղ կա բացատրագիր, որոնցով նվազեցնում է սակագինը: Սա է ընդամենը»: Նա նաև ասաց, որ վարչապետն է առաջարկել քննարկել այդ խնդիրները, արդեն 2 ամսից ավելի է՝ քննարկում են:
Հարցին՝ նախկինում Հովիկ Աբրահամյանը չէ՞ր հանձնարարում քննարկել գազի էժանացման հնարավոր տարբերակները՝ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ տարանցման սակագնի ժամկետը լրանում է հունվարի 1-ին ու դրանից առաջ հնարավոր չէր բանակցություններ վարել:
Նմանատիպ նյութեր
1949 դիտում
18:03 27-04-2016
ՀԾԿՀ-ն կքննարկի գազի նվազեցման հարցը. Լևոն Յոլյան
28340 դիտում
10:26 21-05-2018
Բիզնեսը գնային սրբագրումներ է անում. տնտեսագետը՝ շաքարավազի, բանանի և այլ ապրանքների էժանացման մասին
Այս բաժնից
1693 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1537 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան