211652_close_icon
views-count1676 դիտում article-date 10:03 22-06-2015

Norway Chess-2015. Արոնյանը տոնեց առաջին հաղթանակը

Նորվերգիայում անցկացվող Norway Chess-2015 սուպերմրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը կրեց. Մեր շախմատիստը սպիտակներով հաղթեց իտալացի Ֆաբիանո Կարուանային, որը 39-րդ քայլում վճռորոշ սխալ քայլը կատարեց: Առաջին հաղթանակը մրցաշարում տոնեց նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը հաղթեց ռուսաստանցի Գրիշչուկին: Այստեղ էլ ամեն ինչ վճռվեց ցայտնոտում, երբ Գրիշչուկը կոպիտ սխալ թույլ տվեց: Մրցաշարը շարունակում է վստահորեն գլխավորել բուլղարացի Վեսելին Տոպալովը: Այս անգամ նա հաղթեց նորվեգացի Համերին` օգտվելով վերջինիս մանկական սխալից: 5-րդ տուրից հետո Արոնյանը 2 միավորով Կարուանայի և Գրիշչուկի հետ կիսում է 6-8-րդ տեղերը: Առաջատարը` Վեսելին Տոպալովը, ունի 4,5 միավոր: Նրան մեկ միավորով ետ է մնում ամերիկացի Նակամուրան: Իսկ մրցաշարը 3,5 միավորով գլխավորում է Տոպալովը, 2-րդ տեղում է, Նակամուրան՝ 3 միավոր, իսկ 3-րդ տեղում Գիրին՝ 2,5 միավոր։ Այսօր կկայանան 6-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սևերով կխաղա հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Լևոն Արոնյան 1 - 0 Ֆաբիանո Կարուանա Մագնուս Կարլսեն 1 - 0 Ալեքսանդր Գրիշչուկ Լյուդվիգ Համեր 0 - 1 Վեսելին Տոպալով Հիկարու Նակամուրա ½ - ½ Վիշվանաթան Անանդ Մաքսիմ Վաշիեր-Լագրավ ½ - ½ Անիշ Գիրի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր