88739 դիտում
22:57 27-04-2016
Ինչի՞ համար Երևանի «գաի պլաշչադկա» չտեղափոխվեցին «ոսկե երիտասարդների» գոլդ համարանիշներով յաշիկներն ու լիմուզինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 24-ին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության ժամանակ նկատել են, որ մի քանի «ոսկե երիտասարդներ» յաշիկներով մի քանի պտույտ են կատարում Հանրապետության հրապարակում:
Տեսնելով, որ պտույտը չի ավարտվում և միաժամանակ էլ խոչընդոտ է հանդիսանում յաշիկավարների «կառուսելը» մյուս վարորդների համար` ճանապարհային ոստիկանները այլ ելք չունենալով` «ոսկե երիտասարդներին» իրենց գոլդ համարանիշներով յաշիկներով ու լիմուզինով էվակուացրեցին Հանրապետության հրապարակից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանները վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկեցին, այլ բավարարվեցին նախազգուշացմամբ, երբ իմացան, որ երիտասարդները եռագույնները ավտոմեքենաների վրա ամրացված ավտոերթ էին անում մայրաքաղաքում` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1888 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)