1233 դիտում
12:58 28-04-2016
Մեկնարկել է «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլը
«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հետ համատեղ ապրիլի 1-ից հունիսի 30-ն իրականացնում է «Էկո սերունդ» ծրագրի 2-րդ փուլը: Հանդիպմանը ներկա են գտնվել և բացման խոսքով հանդես եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը և «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նվարդ Գևորգյանը:
Ծրագրի նպատակն է բարձրացնել պատանիների տեղեկացվածության մակարդակը շրջակա միջավայրի և բնապահպանության վերաբերյալ: Սա էլ իր հերթին կնպաստի քաղաքն ավելի մաքուր պահելուն միտված գաղափարախոսության տարածմանը: Ինչպես առաջին փուլում, այս անգամ նույնպես ընտրվել են Երևանում գործող 5 դպրոցներ: Յուրաքանչյուր դպրոցում դասընթացին կմասնակցի 6-րդ և 7-րդ դասարանի 20 աշակերտ:
Ծրագրի իրականացման համար հավաքագրվել են 15 երիտասարդներ, ովքեր «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամում համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո միայն, դասընթացներ կիրականացնեն դպրոցներում: Ծրագիրը կազմված է 8 դասընթացից, որոնց ավարտից հետո կկազմակերպվի էկո ցուցահանդես` բոլոր հինգ դպրոցների մասնակիցների աշխատանքներով: Ծրագրի ավարտին մասնակիցները կայցելեն նաև ծաղկաջերմոցներ և կծանոթանան ծաղիկների մշակման գործընթացին, կստանան տեսական գիտելիքներ ու գործնական առաջադրանքներ: Մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1076 դիտում
13:36 02-06-2016
Ամփոփվել է «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլը
1327 դիտում
20:36 17-05-2016
«Էկո սերունդ» ծրագրով էկոդասընթացներ են անցկացվել դպրոցականների համար
1466 դիտում
18:13 11-09-2015
Տեղի կունենա «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը
Այս բաժնից
781 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
649 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
448 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը