2894 դիտում
09:29 29-04-2016
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է ԼՂՀ ՄԻՊ դիմումին և քննադատել Ադրբեջանին. Արման Թոթոյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից իրականացված վայրագությունների հարցով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, որը, ի դեպ, երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, դիմել էր Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին:
Ըստ Թաթոյանի՝ նշված կառույցը արձագանքել է ԼՂՀ օբուդսմենի դիմումին և բավականին կոշտ քննադատել Ադրբեջանի գործողությունները. «Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը, որը օմբուդսմենական հաստատությունների մեջ շատ ազդեցիկ դերակատարություն ունի, հստակ և կոշտ քննադատել էր, որ անթույլատրելի են անմարդկային վերաբերմունքը, խոշտանգումների հնարավոր բոլոր եղանակները, որոնք եղել էին»: Միջազգային կառույցներին իրազեկելը վերջին օրերին առավել քան կարևոր է դարձել, քանի որ հայկական զինուժի պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը սկսել է լացուկոծ բարձրացնել՝ փորձելով աշխարհին ներկայանալ իբրև զոհ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1490 դիտում
11:17 09-04-2014
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է քեսաբահայության խնդրին. ՄԻՊ
2512 դիտում
12:10 26-04-2016
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը քննադատել է ադրբեջանական դաժանությունները և հրապարակել է ԼՂՀ ՄԻՊ զեկույցը
3596 դիտում
18:12 27-01-2017
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչն արձագանքել է Ալեքսանդր Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»