211652_close_icon
views-count2515 դիտում article-date 12:10 26-04-2016

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը քննադատել է ադրբեջանական դաժանությունները և հրապարակել է ԼՂՀ ՄԻՊ զեկույցը

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն (EOI) իր պաշտոնական կայքում հրապարակել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ [url=http://www.eoi.at/d/Presse/Nagorno%20Karabakh/Interim_Public_Report_NKR%20Omb._FINAL.pdf]զեկույցը[/url]՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թվականի ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին: EOI-ն նաև պաշտոնական հայտարարությամբ քննադատել է ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած առանձնակի դաժան վերաբերմունքը: Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հայտնել է իր մտահոգությունն առ այն, որ քաղաքացիական բնակչությունը ենթարկվել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, անմարդկային վերաբերմունքի: EOI-ն անդրադարձել է նաև քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես դպրոցների, մանկապարտեզների վրա կատարված հարձակումներին, երեխաների և տարեցների նկատմամբ իրականացրած անթույլատրելի ոտնձգություններին՝ նշելով, որ դրանք առավելապես խախտում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները: Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը մարդու իրավուքների պաշտպանության ոլորտում Եվրոպայում գործող կարևորագույն կառույցներից է: Նշենք, որ ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակը 2009 թվականից EOI անդամ է: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր