Ապրիլի 18-24-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 192 հեռախոսազանգ
Ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 192 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 161-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 31 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 63 հեռախոսազանգ, որոնցից 51-ին լուծում է տրվել, իսկ 12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]