2945 դիտում
13:26 29-04-2016
Երևանյան անմոռանալի օրեր` ստեփանակերտցի երեխաների համար. լուսանկարներ
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցության ծրագրի շրջանակում Նորք-Մարաշ վարչական շրջանում էին հյուրընկալվել զոհված ազատամարտիկների ընտանիքների ստեփանակերտցի 11 երեխաներ: Կազմակերպիչները հոգ էին տարել, որպեսզի արցախցի պատանիների ու աղջիկների երևանյան քառօրյա հանգիստը հնարավորին հագեցած լինի:
Նախաձեռնել էին այցելություններ մայրաքաղաքի կրթամշակութային օջախներ՝ Հովհ. Թումանյանի թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Թումոյի այգի և այլ վայրեր:
Ծրագրից դուրս խնամատար ընտանիքներն իրենք են կազմակերպել երեխաների առօրյան`շեշտը դնելով մայրաքաղաքի զբոսաշրջային և ժամանցային վայրերին: Հիշեցնենք, որ մինչ զբոսաշրջային ծրագիրը, երեխաները մկրտվել էին Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում:
Արցախ վերադառնալուց առաջ նրանք խոստովանել են, որ երևանյան այցելությունն ու երևանցիներից ստացած ջերմությունը, իրոք, անմոռանալի կդառնան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
1449 դիտում
12:28 15-07-2019
Անմոռանալի հանգստյան օրեր ԱԻՆ աշխատակիցների երեխաների համար
8745 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
Այս բաժնից
760 դիտում
13:32 28-10-2024
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով
700 դիտում
13:18 28-10-2024
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել. Oragir.News