211652_close_icon
views-count2241 դիտում article-date 16:27 29-04-2016

Դոնալդ Թրամփը կողմ է ահաբեկիչների դեմ միջուկային զենքի կիրառմանը

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը չի բացառում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ միջուկային զենքի կիրառումը, գրում է The Times-ը: «Ես ամեն առիթով չեմ կրակի, ինչպես որոշները… սակայն երբեք չեմ բացառի այդ հնարավորությունը»,-ասել է նա: Թերթն ընդգծում է, որ հայտարարությունը Թրամփն արել է, երբ վերջինս ասել է, որ իր վարած արտաքին քաղաքականության այցեքարտը լինելու է անկանխատեսելիությունը:

Նմանատիպ նյութեր