211652_close_icon
views-count2888 դիտում article-date 18:50 03-08-2018

Չինաստանը հրապարակել է ԱՄՆ-ի առևտրական սպառնալիքներին պատասխանի պլանը

Չինաստանն օգոստոսի 3-ին հրապարակել է ԱՄՆ-ի առեւտրական սպառնալիքներին պատասխանի պլանը՝ հայտարարելով տարեկան մոտավորապես 60 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա մաքսերի տարբերակված տոկոսադրույքների սահմանման մասին, տեղեկացնում է Boomberg գործակալությունը։ Չինաստանի պատասխան միջոցները կսահմանվեն այն բանից անմիջապես հետո, երբ ԱՄՆ-ը կիրականացնի իր սպառնալիքները: Այս շաբաթ ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին՝ ուսումնասիրել և նախապատրաստել 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների վրա ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու պլան, որով դրանք կկազմեն 25 տոկոս՝ ավելի վաղ պլանավորված 10 տոկոսի փոխարեն: Ի պատասխան՝ Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ շանտաժով չզբաղվել առևտրի ոլորտում և թույլ չտալ առևտական հակամարտության հետագա բորբոքում։

Նմանատիպ նյութեր