211652_close_icon
views-count2002 դիտում article-date 12:35 02-05-2016

Անգելա Մերկելը Ճապոնիային առաջարկել էր անդամակցել ՆԱՏՕ-ին. ԶԼՄ-ներ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2015 թ-ի մարտին Տոկիո կատարած իր այցելության ժամանակ Ճապոնիայի ավրչապետ Սինձե Աբեին առաջարկել էր, որպեսզի երկիրը առնա ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին յհայտնել է The Japan News-ը, փոխանցում է gazeta.ru-ն: «Սինձո, ինչո՞ւ Ճապոնիան չմիանա ՆԱՏՕ-ին: Ես կարող եմ համոզել Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին»,-մեջբերում է թերը Մերկելի խոսքը: Նշվում է, որ շաը քիչ էր հավանականությունը, որ Գերմանիայի կանցլերի առաջարկությունը կընդունվեր Ճապոնիայի կողմից, սակայն անքաղաքավարի չգտնվելու համար Աբեն պատասխանել է, որ հնարավոր է՝ ապագայում այդպես էլ լինի՝ հավելելով, որ եթե Ճապոնիան հիմա միանա ՆԱՏՕ-ին, ապա Ռուսատսանի հետ տարվող բանակցությունները կընդհատվեն:

Նմանատիպ նյութեր